-
18.02.2015|
15:53
ՀՀ նախագահը ծանոթ է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Համապատասխան արձագանք, անշուշտ, կլինի՝ հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
-
18.02.2015|
15:49
Ներքաղաքական վերջին զարգացումների ֆոնին Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ ԱԺ նախագահը պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանից և Գրիգորի Մարգարյանից ստացել է գրություններ ԲՀԿ-ից դուրս գալու մասին:
-
18.02.2015|
15:47
ՀԱԿ-ը երեկ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ` պահանջելով վերջ տալ ոստիկանական կամայականություններին, ահաբեկչական մեթոդներին։
-
18.02.2015|
12:49
Տեղեկացնենք, որ այս պահին չի գործում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան իրական էջը. այն անհասանելի է։
-
18.02.2015|
12:48
Ինչպես ես բազմիցս ասել եմ, մեր բոլորի և անձամբ իմ խնդիրը ես միշտ տեսել եմ մեր ժողովրդին, մեր երկրին օգտակար լինելու մեջ:
-
17.02.2015|
17:17
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում չէ, և ամենայն հավանականությամբ կվերադառնա փետրվարի 20-ին: Թե որտեղ է Նաիրա Զոհրաբյանը՝ հնարավոր չեղավ պարզել:
-
17.02.2015|
17:16
Իշխանություններն անցել են բոլոր սահմանները և սկսել են բացահայտ ահաբեկչական գործողություններ իրականացնել:
-
17.02.2015|
17:06
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Մանդատից հրաժարվելու պատճառը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելն է:
-
17.02.2015|
17:05
Ոչիշխանական եռյակը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգություն» կուսակցությունն այսօր նոր հայտ են ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ փետրվարի 23-28-ին Ազատության հրապարակում համապետական հանրահավաք անցկացնելու համար՝ ասել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան ՈՒրիխանյանը:
-
17.02.2015|
15:53
«ԲՀԿ-ն ստեղծվել է Բաղրամյան 26-ում Ռոբերտ Քոչարյանի քավորությամբ: Այսինքն՝ я тебя породил, я тебя и убью»,- այսօր հայտարարել է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` հավելելով, որ մեր տիպի երկրներում անհնար է լինել օլիգարխ և մնալ ընդդիմադիր: